Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արտահայտած տեսակետների վերաբերյալ։
Հաջիզադեն նշել է, թե «անհեթեթ է, որ Ֆիանսիան Ադրբեջանին մեղադրում է առանց հիմքի ուժ կիրառելու մեջ» և ավելացրել, թե «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղերը»։
«Կոչ ենք անում ֆրանսիական կողմին դասեր քաղել իր պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել սադրիչ հայտարարությունները»,- ասել է նա։