Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

17:16, 21 մարտ 2024
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

2024 թվականի մարտի 21-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է ծավալվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։