Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Երևանում պատահաբար հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին և ցանկացել է որոշ պարզաբանումներ պահանջել իր անձնագրային տվյալները հրապարակելու վերաբերյալ, սակայնԲաղդասարյանը քրեական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մտել է մոտակա դպրոցի զուգարանը և դուրս չի գալիս։
Չախոյանը հայտնել է, որ իր անձնական տվյալները հրապարակելու փաստի առթիվ վարույթ է հարուցված և ինքը տուժող է։
Չախոյանը պարզել է, որ քրեական ոստիկանությունը Ռոման Բաղդասարյանին դպրոցի հետնամուտքից դուրս է թողել, և պետական միջոցներով պաշտպանում է բլոգերին։