Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ալեքսանդր Պետրակովի սաները մարտի 22-ին սեփական հարկի տակ կխաղան Կոսովոյի թիմի հետ, իսկ մարտի 26-ին արտագնա ընկերական հանդիպում կանցկացնեն Չեխիայի հավաքականի հետ։
Հայաստան–Կոսովո ընկերական հանդիպումը կկայանա մարտի 22-ին` ժամը 20:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: