Կենտրոնացած ենք միայն Կոսովոյի դեմ ընկերական խաղի վրա: Կոսովոն շատ լավ թիմ է, որն ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բացի այդ, նաև նոր մարզիչ ունեն, ինչը կարող է լրացուցիչ մոտիվացիա լինել թիմի համար: Մեզ հետաքրքրիր հանդիպում է սպասում: Բայց մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Երկար ժամանակ չենք խաղացել: Երկար դադարից հետո սա շատ լավ առիթ է, որ ուրախացնենք մեր ազգին: Այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Կոսովոյի հավաքականի վերաբերյալ Բիչախչյանն ասաց, որ շատ լավ հավաքական է, բարձրակարգ ֆուտվբոլիստներ ունեն, բարձրակարգ առաջնություններում են խաղում: