Օգտատեր Լուսինե Դավթյանը հայտնել էր, որ երեխա է կորել։ Քիչ առաջ թարմացրել է գրառումը և հայտնել, որ երեխան գտնվել է։
«Գրիգորը Դավիթաշենից՝ դպրոցից, Աջափնյակ տուն էր գնում՝ ժամը 14:00 հատվածում, ենթադրաբար տրանսպորտով, բայց տուն չի հասել: Հիմնականում 12 համար ավտոբուսով հասնում էր Հանրապետական հիվանդանոց, այնտեղից էլ ոտքով տուն էր գնում: Միգուցե՞ տեսնող է եղել։ Հագին սև բաճկոն, ջինս, սև կոշիկ, սև ուսապարկ»:
Քիչ անց նա հայտնել է՝ երեխան գտնվել է, բոլորին շնորհակալություն։