Մարտի 18-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորամարգ գյուղի սնկանոցի մոտ տղամարդու դի կա կախված:
Ոստիկանները Նորամարգ գյուղի 9-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող մետաղից հավաքված կիսակառույց տնակում հայտնաբերել են տանիքից շորով կախվելու միջոցով ինքնասպան եղած մոտ 30-35 տարեկան օտարերկրյա քաղաքացու:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ազգությամբ հնդիկ է։