2024 թվականի հունվարի 21-ին Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրենց երկրների միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Ի թիվս այլ հարցերի ընդգծվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացումը։ Նախարար Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։