Ռուսաստանը ոչ մեկին խորհուրդ չի տա փորձարկել իր պատրաստակամությունը համարժեք և դաժան պատասխանի համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու մասին։
«Մենք ոչ մեկին խորհուրդ չենք տա փորձնականորեն ստուգել մեր երկրի պատրաստակամությունը համարժեք և կոշտ պատասխանի համար»,- ասել է Գրուշկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ուկրաինական հակամարտության սրման ռիսկերը զգալիորեն կմեծանան, եթե ՆԱՏՕ-ի երկրները «փորձեն բացահայտ մուտք գործել Ուկրաինա անհատապես կամ կոալիցիայի կազմում»։