Հետևեք մեզ։

Մենք կարող էինք խուսափել միջուկային պատերազմի վտանգից, դա ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալի նվերն է․ Ջիրալդի

10:22, 22 մարտ 2024
Մենք կարող էինք խուսափել միջուկային պատերազմի վտանգից, դա ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալի նվերն է․ Ջիրալդի

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վիկտորյա Նուլանդը փչացրեց ռուս-ամերիկյան հարաբերությունները և աշխարհը կանգնեցրեց միջուկային պատերազմի շեմին, Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին գործակալ Ֆիլ Ջիրալդին։


«Մենք կարող էինք խուսափել միջուկային պատերազմի վտանգից, որն այսօր սպառնում է մեզ, որը հիմնականում Նուլանդի նվերն էր»,- ասել է նա։

Ջիրալդին հավելել է, որ  Նուլանդին ընդհանրապես դիվանագետ անվանել չի կարելի։


«Ռուսները ձգտում էին լավ, աշխատանքային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ, և հենց Վիկտորյա Նուլանդի նման մարդիկ, ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԶԼՄ-ները, ըստ էության, կանխեցին դա», - դժգոհել է փորձագետը: