Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

10:56, 22 մարտ 2024
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Փարիզում ԵԽԽՎ ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում ընտրվել է փոխնախագահ:

 

«Գլխադասային հանձնաժողովում շարունակելու եմ պատրաստել զեկույցս «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» և կներկայացնեմ լիագումարի դատին»»,- գրել է պատգամավորը։