ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Փախստական և միգրանտ երեխաների և երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:
Այս մասին հաղորդում են ՔՊ գրասենյակից: