Մենք ժողովրդապետություն ենք 1991-ի հանրաքվեի և 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերումով։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ում հրապարակած «Զրույցներ պետության մասին 1» հոլովակում։
«Ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը քաղաքացին է։ Շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես է ձևավորվում քաղաքացին։ Եթե մարդը ունի ազատություններ և չունի պարտականություններ, կարող ենք բախվել անիշխանության հետ, եթե մարդը ունի պարտականություններ, բայց չունի ազատություններ, կարող ենք բախվել ամբողջատիորության հետ։ Քաղաքացին ձևավորվում է ազատությունների և պարտականությունների ճիշտ հարաբերակցության մեջ»,- ասել է Փաշինյանը։
Տեսանյութը՝ այստեղ։