Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը կոչ է արել Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին՝ «ՀՀ կառավարության առջև բարձրացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հարցը»

11:56, 22 մարտ 2024
Ադրբեջանական կողմը կոչ է արել Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին՝ «ՀՀ կառավարության առջև բարձրացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հարցը»

Ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ  Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում մեկնարկած  Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին»։ Նրանք բաց նամակում կոչ են արել նաև «Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը»։

«Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», - ասված է հայտարարությունում: