Իրանի իշխանությունները հասարակական վայրերում տեսախցիկներ կտեղադրեն, որոնք պետք է հետևեն կանանց, ովքեր հիջաբ չեն կրում կամ այն պատշաճ չեն կրում։ Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանությունը։
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ տեսանյութում գլխաշորով հայտնաբերված կանանց ինքնությունը կբացահայտվի։ Ոստիկանությունը նրանց հաղորդագրության միջոցով կնախազգուշացնի։ Կարգը խախտողներին սպառնում է տուգանք կամ կալանք։