ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսելում «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ և խոստացել, որ հետախուզման մեջ գտնվող Յարոսլավ Նովիկովին չեն հանձնի Բելառուսին։ Այս մասին գրում է բելառուսական Pozirk–ը։
Նշվում է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ապաստան կտրամադրել Յարոսլավ Նովիկովին, որին հայ իրավապահները ավելի վաղ ձերբակալել են բելառուսցի իրավապահների խնդրանքով։
Տիխոնովսկայան իր հերթին հայկական կողմին շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։