Հետևեք մեզ։

ՔԿ-ն հայտնում է՝ ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը

12:57, 22 մարտ 2024
ՔԿ-ն հայտնում է՝  ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։ Այս մասին հաղորդել են ՔԿ-ից։

Վերոնշյալ հոդվածը և համապատասխան կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք բռնություն գործադրելով բերման են ենթարկել քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանին։