Հետևեք մեզ։

Մարտի 30-ից կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

13:49, 22 մարտ 2024
Մարտի 30-ից կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

 

«2024 թվականի մարտի 30-ից Հայաստանի Հանրապետության տարածքում կդադարեցվի MIR համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը, ինչի պատճառով նշված ժամկետից անհնար կդառնա այդ համակարգի քարտերով առցանց տոմսերի գնումը»,- ասված է հայտարարության մեջ։