Եվրոպաներով «ժողովրդավարության բաստիոնով» հպարտացող իշխանության կամակատար իրավապահները այսօր հերթական ամենախայտառակ օրինակը ցույց տվեցին, թե ինչպես է մեր երկրում հաստատված բռնատիրություն եւ ցանկացած ազատ խոսք դառնում է բռնության, կարված քրեական գործերի, ոստիկանական ամենաբիրտ խոշտանգումների առիթ։
Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այն ինչ այսօր կատարվել է Նարեկ Սամսոնյանի հետ, Նիկոլ Փաշինյանի անձնական անհանդուրժողականության, դրանից ծնվող վախերի, ու արդյունքում՝ բացառապես իրեն ենթարկվող ու օրենքից դուրս գործող քննչական մարմինների ու ոստիկանության համատարած սանձարձակության ցայտուն դրսեւորում է։
Երկուշաբթի ՆԳՆ Վահե Ղազարյանը պետք է Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողով ներկայանա կառավարության մեկամյա հաշվետվության համար։ Կարող է ոչինչ էլ գրավոր չներկայացնել, միայն Նարեկ Սամսոնյանի խայտառակ բերման ենթարկման տեսանյութը բավական է Նիկոլ Փաշինյանի անձնական ՀՀ ոստիկանության խայտառակ վիճակը ցուցանելու համար։
Այսօրվա խայտառակությունից հետո, թերևս ԱՄՆ և ԵՄ դեսպանները նորից կողջունեն ՀՀ ոստիկանության «բարեփոխումները»,-գրել է պատգամավորը։