Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրություններ են սկսվել»,- այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իր բնակության վայրի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցներն բիրտ ուժի կիրառմամբ՝ թիկունքից հարձակվել ու ձերբակալել են «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: