Ստամբուլում ձերբակալել են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվող տղամարդուն, որին սպառնում է 196 տարվա ազատազրկում, հայտնում է CNN Turk-ը։
Հետաքննության տվյալներով՝ Ստամբուլի Բաջըլար թաղամասում ջրավաճառ 60-ամյա Մեթին Շենայը մի քանի տարվա ընթացքում բռնաբարել է երեխաներին հատուկ սարքավորված գաղտնի սենյակում՝ առանց պատուհանների և ձայնամեկուսացումով իր խանութում։ Հայտնի է առնվազն չորս դեպք, զոհերի թվում եղել են նրա հարազատների երեխաները ևս, զոհերից մեկը Շենայի կողմից շահագործվել է 10 տարի անընդմեջ։
Սենյակի պատերին, որտեղ տղամարդը խոշտանգել է երեխաներին, փորագրվել են զոհերի անունները։
Հեռուստաալիքը նշում է, որ նույնիսկ 9 ամիս առաջ խանութի էջի մեկնաբանություններում որոշ օգտատերեր մատնանշել են գաղտնի սենյակի առկայության և բռնաբարության դեպքերի մասին։
Տղամարդուն բերման են ենթարկել անցյալ տարվա մայիսին, և նրա հեռախոսում հարյուրավոր տեսանյութեր են հայտնաբերվել, սակայն դեպքի մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։