Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

17:31, 22 մարտ 2024
Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Փաշինյանի ստորագրած համապատասխան որոշումից։

«Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի մարտի 25-29-ը ներառյալ: 
 Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը»,-ասվում է փաստաթղթում: