Հետևեք մեզ։

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը պետք է րոպե առաջ խոտանվի. 100-ից ավելի գիտնականներ հանդես են եկել պահանջով

17:51, 22 մարտ 2024
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը պետք է րոպե առաջ խոտանվի. 100-ից ավելի գիտնականներ հանդես են եկել պահանջով

100-ից ավել գիտնականներ և մասնագետներ հայտարարություն են տարածել, որով պահանջում են «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը խոտանել։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, կրկին անդրադառնալով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը:

ա. Մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշումը, ինչպես նաև հեղինակի և այլ անձանց կողմից արված ոչ մասնագիտական, հիմնազուրկ և սուբյեկտիվ մոտեցումներն ու մեկնաբանությունները կանխակալ են, մակերեսային և անհեռատես: Ուստի, այլևս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց և/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ:

 բ. Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից և մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների հիմնավոր, հավաստի և որակյալ կրթություն ստանալու սկզբունքին և, ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում և րոպե առաջ պետք է խոտանվի:

  1. Աշոտ Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
  2. Ալբերտ Խառատյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր
  3. Վիգեն Ղազարյան- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ արվեստագիտության դոկտոր,  պրոֆեսոր
  4. Էդիկ Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ
  5. Էդիկ Գևորգյան – պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչ
  6. Աշոտ Փիլիպոսյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
  7. Խաչատուր Ստեփանյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
  8. Ամատունի Վիրաբյան-պատմական գիտությունների դոկտոր
  9. Էդգար Հովհաննիսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան
  10. Ռուբեն Մելքոնյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան,
  11. Արամ Քոսյան-պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
  12. Հակոբ Սիմոնյան-հնագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարության  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հնագիտության բաժնի ղեկավար
  13. Ալեքսան Յակոբեան-պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ
  14. Սամվել Պողոսյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեկանի տեղակալ՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
  15. Լեւոն Եպիսկոպոսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ
  16. Հայկ Դեմոյան – պատմական գիտությունների դոկտոր
  17. Կարեն Խաչատրյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  18. Վահան Մելիքյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  19. Գևորգ Ստեփանյան  – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  20. Ռուբեն Սահակյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  21. Արմեն Մարուքյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  22. Վալերի Թունյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  23. Ռուբեն Մանասերյան – պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  24. Հենրիկ Բախչինյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  25. Արծվի Բախչինյան- բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  26. Արմեն Հայրապետյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  27. Լիլիթ Հովհաննիսյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  28. Արփինե Բաբլումյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  29. Իսկուհի Ավանեսյան – պատմական գիտությունների  թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  30. Գոհար Վարդումյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  31. Կարեն Թոխաթյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  32. Հարություն Խուդանյան – գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  33. Վահե Սարգսյան – ուրարտագետ, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  34. Քնարիկ Ավագյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  35. Սեդա Օհանյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  36. Անի Ֆիշենկճյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  37. Վահե Սարգսյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  38. Կարեն Մկրտչյան – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  39. Վահագն Հարությունյան  – պատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  40. Մարիամ Գրիգորյան– ատմական գիտությունների  թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  41. Տարոն Հակոբյան-պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
  42. Վանիկ Վիրաբյան – պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս
  43. Միքայել Բադալյան – պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն
  44. Արմինե Սարգսյան-պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պատմության թանգարանի տնօրեն
  45. Արման Մալոյան – պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ոստիկանության կրթահամալիրի դասախոս
  46. Ռուսլան Ցականյան – պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
  47. Հովհաննես Խորիկյան – պատմական գիտությունների դոկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ
  48. Արթուր Մելիքյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս
  49. Ավետիս Հարությունյան -պատմական գիտությունների թեկնածու,  Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
  50. Լևոն Սիմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  51. Էդուարդ Մելքոնյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  52. Սուսաննա Խաչատրյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  53. Արմինե Եփրիկյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  54. Մարիամ Եղյան  – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  55. Միքայել Մարտիրոսյան-պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
  56. Հայկ Գրիգորյան– պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
  57. Արման  Մարտիրոսյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
  58. Հովիկ Գրիգորյան – պատմական գիտությունների թեկնածու , դոցենտ , ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի դասախոս
  59. Տիգրան Գևորգյան – պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի ասիստենտ,
  60. Վարուժան Գեղամյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի դոցենտ
  61. Մհեր Աբրահամյան– պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի դասախոս
  62. Լիլիթ Մակարյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
  63. Մենուա Սողոմոնյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ
  64. Անուշ Հակոբյան-արվեստագետ
  65. Սաթենիկ Վարդանյան– արվեստագիտության թեկնածու, դոցենտ
  66. Արաքս Մարգարյան– արվեստագիտության թեկնածու, դոցենտ
  67. Արթուր Ավագյան– արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
  68. Նարեկ Պողոսյան– պատմական գիտությունների թեկնածու
  69. Դավիթ Նահատակյան– ճարտարապետության թեկնածու, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» -ի դասախոս, Հուշարձան­ների չափագրման և ախտորոշման լաբորա­տորիայի ավագ լաբորանտ
  70. Արտակ Հովհաննիսյան -պատմական գիտությունների թեկնածու
  71. Հենրիկ Դանիելյան – հնագետ
  72. Գուրգեն Մելիքյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
  73. Գեղամ Պետրոսյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  74. Սվետլանա Պողոսյան -պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
  75. Լևոն Նազարյան– մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
  76. Կարինե Բազեյան -պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ազգագրագետ
  77. Մարինա Խաչմանուկյան-պատմաբան, դոցենտ
  78. Սոնյա Միրզոյան- պատմական գիտությունների թեկնածու
  79. Լիանա Գևորգյան -պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  80. Գոհար Ավագյան– պատմական գիտությունների թեկնածու
  81. Լուսինե Սահակյան- բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  82. Լիլիթ Ասոյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  83. Արտաշես Բոյաջյան- պատմական գիտությունների թեկնածու
  84. Սիրանույշ Գալշոյան- բանասիրական գիտությունների թեկնածու
  85. Արև Սամուելյան – Ճարտարապետության թեկնածու
  86. Գագիկ Համբարյան– Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս
  87. Ավետիք Մելիք-Սարգսյան – պատմաբան
  88. Գոհար Նուրբեկյան -ճարտարապետ
  89. Աննա Մայիլյան– ԵՊԿ պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ
  90. Էվելինա Սարգսյան- Կենսաբանական գիտությունների թեկնածու,ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող
  91. Միքայել Մալխասյան– պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  92. Արտակ Ղուլյան– ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ
  93. Հրաչյա Գասպարյան-վերականգնող ճարտարապետ,  «Երևան քաղաքի պատվավոր շինարար»
  94. Գարեգին Կնազյան– վերականգնող ճարտարապետ
  95. Արմեն Աբրոյան – ճարտարապետության թեկնածու, ՃՇՀԱՀ-ի դասախոս
  96. Գրիգոր Նալբանդյան-Ճարտարապետ, ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճար­տա­րա­պետական ժառանգության վերականգնման, վեռակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դոցենտ
  97. Սիրանուշ Առաքելյան – ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
  98. Արտակ Զարգարյան-պատմաբան
  99. Բագրատ Մովսիսյան – պատմաբան, «Ազգային» պատմամշակութային ՀԿ նախագահ
  100. Հակոբ Գորգինյան– պատմաբան, «Ազգային» ՀԿ
  101.  Անուշ Հարությունյան- պատմաբան, «Ազգային» ՀԿ
  102. Հովիկ Ավանեսով– պատմաբան, «Ազգային» ՀԿ
  103. Արմեն Հովսեփյան– պատմաբան,«Ազգային» ՀԿ

Հայտարարությունը բաց է բոլոր գիտնականների համար, ովքեր ցանկանում են միանալ (հայտարարությանըմիանալու համար անհրաժեշտ է նամակ գրել հետևյալ էլհասցեին [email protected]` նշելով անուն, ազգանուն,  գիտական կոչում կամ լրացնել հայտադիմում«Բնօրրան»-ի կայքէջով https://www.thecradle.am/contact)։

Վերլուծական