Իսրայելը ցանկանում է հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա՝ Եգիպտոսի հետ սահմանին Ռաֆահում ցամաքային գործողություն իրականացնելու համար, սակայն պատրաստ է այն իրականացնել միայնակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո։
«Այսօր ես հանդիպեցի պետքարտուղար Բլինկենի հետ: Ես ասացի նրան, որ ես իսկապես գնահատում եմ այն փաստը, որ մենք միասին կռվում ենք ՀԱՄԱՍ-ի դեմ ավելի քան հինգ ամիս: Ես նաև նրան ասացի, որ մենք գիտակցում ենք խաղաղ բնակիչներին մարտից տարհանելու անհրաժեշտությունը, և, իհարկե, մենք հոգում ենք հումանիտար կարիքների մասին և աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Իսրայելը պատրաստ է մտնել Ռաֆահ նույնիսկ առանց ԱՄՆ աջակցության․ Նեթանյահու
18:11, 22 մարտ 2024