Ուկրաինական «Շախտյորը» տուգանել է կիսապաշտպան Խուսրավ Տոյրովին՝ ընկերական խաղում Ռուսաստանի հավաքականի՝ Սերբիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0) գրառումը հավանելու համար։
Ռուսաստանի հավաքականի հաղթանակի մասին գրառման տակ «Շախտյորը» նկատել է Խուսրավ Տոյրովի արձագանքը. «Մենք այս պահվածքն անընդունելի և ամոթալի ենք համարում։ Ֆուտբոլիստը կտուգանվի մեկ ամսվա աշխատավարձով»,- ուկրաինական «Ֆուտբոլ 24» պորտալում հրապարակված ակումբի հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մարտի 21-ին Մոսկվայում ՎՏԲ Արենայում ընկերական հանդիպում է կայացել Ռուսաստանի և Սերբիայի հավաքականների միջև։ Ռուսաստանի հավաքականը երկու խաղում անընդմեջ հաղթանակ է տարել ընդհանուր 12:0 հաշվով։ Նոյեմբերին ռուսները հաղթեցին Կուբայի հավաքականին (8:0):
Մարտի 25-ին Վալերի Կարպինի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Պարագվայի հետ։ Խաղը կկայանա նաև Լև Յաշինի անվան «Դինամո» մարզադաշտում»։