Հետևեք մեզ։

Գյումրիում տղամարդը Սմբատյան փողոցի չբնակեցված տնից կենցաղային իրեր է գողացել (տեսանյութ)

19:21, 22 մարտ 2024
Գյումրիում տղամարդը Սմբատյան փողոցի չբնակեցված տնից կենցաղային իրեր է գողացել (տեսանյութ)

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների ստացած տեղեկությունները գողության վերաբերյալ էին։ Ըստ տվյալների՝ Գյումրի քաղաքի 62-ամյա մի բնակիչ Սմբատյան փողոցի չբնակեցված մի տնից կենցաղային իրեր էր գողացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ֆուրմանովի փողոցում հայտնաբերվել և գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։ Բաժնում 62-ամյա գյումրեցին խոստովանել է, որ մոտ երեք շաբաթ առաջ երկու անգամ, օգտվելով նշված տան դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է հեծանիվ և կարի մեքենա, որոնք իր տանն են։ Տուժողներից ընդունվել է հաղորդում։ Գողոնը հայտնաբերվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։