Հետևեք մեզ։

Շոլցն օրինական է անվանել Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտների օգտագործումը

20:48, 22 մարտ 2024
Շոլցն օրինական է անվանել Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտների օգտագործումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օրինական է համարել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցների օգտագործումը Ուկրաինային ռազմական օգնության համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ այն հայտարարությունը, թե ռուսական սառեցված ակտիվները ոչ մեկին չեն պատկանում, անհեթեթ է, քանի որ դրանք ունեն կոնկրետ սեփականատերեր։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուկրաինային վճարումները Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից կարող են սկսվել արդեն 2024 թվականի հուլիսին։ Իր հերթին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ միջոցների փոխանցումը Կիևին կիրականացվի տարին երկու անգամ։ Ուկրաինայի օգնության հիմնադրամի և ԵՄ բյուջեի միջոցով զենք գնելու համար տարեկան Կիևին կհատկացվի մոտ 2,5-3 միլիարդ եվրո։