Երեւանի քննչական վարչության քննիչը Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննվելու է Շենգավիթի նստավայրում: Այս մասին հայտնում է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Դեռևս պարզ չէ, թե ով է դատավորը եւ երբ կնշանակվի դատական նիստը: Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքն աբսուրդ է»,-հայտնում է պաշտպանը։