Ժնևում կայացել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Դրա մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումն ավարտվել է։
Ըստ նրանց՝ քննարկվել են երկու երկրների խորհրդարանների կողմից Երևանի և Բաքվի բանակցային օրակարգին աջակցելու հարցեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանախոսները պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։ Հանդիպման արդյունքների մասին հայկական կողմը դեռ տեղեկություն չի հայտնել։