Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկություններով՝ երեք քողարկված անձինք մուտք են գործել Crocus City Hall, որտեղ նախատեսված էր «Պիկնիկ»-ի համերգը, և կրակոցներ են արձակել, այնուհետև, նախնական տեղեկություններով՝ պայթյուններ են տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ, երաժիշտները չեն տուժել։ Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մոտ 100 մարդ դուրս է բերվել Crocus City Hall-ի նկուղից։
Փրկարարները բարձրացնող մեխանիզմների միջոցով մարդկանց դուրս են բերում համերգասրահի տանիքից։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարգադրել է բոլոր տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Նա կատարվածն անվանել է սարսափելի ողբերգություն։
Տեսանյութերն՝ այստեղ։