Հետևեք մեզ։

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում․ Ժնևում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ (լուսանկարներ)

23:40, 22 մարտ 2024
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում․ Ժնևում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի  խորհրդարանի նախագահի հետ (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
Հանդիպումը  կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: