Ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1972 թ․), «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Թ․ Մ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն․ Ֆ․-ն հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, իսկ Թ․ Մ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ վերջինս հոսպիտալացվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։