ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտում է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն է հայտնում Ռուսաստանի ժողովրդին և կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է այսօրվա ահաբեկչությունը մերձմոսկովյան համերգասրահում, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը (այս պահի տվյալներով 145 վիրավոր կա,-խմբ)», - ասվում է հայտարարության մեջ:
«Մենք վշտացած ենք այս նորություններով. փորձում ենք տեղի ունեցածի մասին ավելի շատ տեղեկություն ստանալ»,- ասել է նա: