Մոսկվայի Կարմիր հրապարակ մուտքը փակվել է, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Այդ որոշումը պայմանավորված է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած պայթյունով։
ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ կրակոցներն են տեղի ունեցել մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում` համերգից առաջ: Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն վարչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում է։ Ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։