Հետևեք մեզ։

Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն. Գագիկ Ղազինյանն` ակադեմիական քաղաք հիմնելու մասին. «Հրապարակ»

09:08, 23 մարտ 2024
Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն. Գագիկ Ղազինյանն` ակադեմիական քաղաք հիմնելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունների կողմից օրակարգ բերված ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարն ամենախստիվ քննադատում են բուհական եւ գիտական շրջանակները: Այդ ծրագիրը, ըստ ծրագրի մասնակիցների հայտարարությունների, ավարտին կհասցվի 2030 թվականին, բայց այսօր բուռն քննարկումներ են ընթանում։

 

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ գաղափարին, Գ. Ղազինյանը հորդորեց լուրջ չվերաբերվել` դա Նիկոլ Փաշինյանի կողմից ասպարեզ նետված շեղող ծրագիր է․ «Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն․․․ թվում է, թե ո՞նց կարելի է նման հիմար գաղափար ներկայացնել, բայց իրականում դա շեղող նպատակ ունի, որպեսզի աղմուկ բարձրանա, քննարկեն, իսկ իրենք հանգիստ իրենց հանձնողական ծրագիրն առաջ տանեն»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։