Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է, որ հպարտանում է Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնով, ով հայտարարել է, որ քաղցկեղ ունի, գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչին։
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ վիրահատությունից հետո քաղցկեղ է ախտորոշվել և քիմիաթերապիա է անցնում։
«Թագավոր Չարլզ III-ը շատ հպարտ է Քեյթով և նրա քաջությամբ», - ասվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչին:
Ինչպես նշում է հրատարակությունը, թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, «այս դժվարին ժամանակաշրջանում կշարունակեն աջակցություն և սեր ցուցաբերել ողջ ընտանիքին»։
Քենսինգթոնյան պալատը հունվարի 17-ին հայտարարեց, որ Միդլթոնը որովայնի ընտրովի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական միջամտության պատճառները չեն նշվում, տեքստում նշվում է, որ Ուելսի արքայադուստրը ցանկանում է, որ իր «անձնական բժշկական տվյալները գաղտնի մնան»: