Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ է անվանել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվությունը։
Տաջիկստանը Ռուսաստանի իշխանություններից տեղեկություն չի ստացել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները՝ հղումով Baza-ին հայտնել էին, որ հայտնի է դարձել Crocus City Hall-ում կրակոցներ իրականացրած վեց ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը։ Խոսքը Տաջիկստանի քաղաքացիներ Մախմադրասուլ Նասրիդինովի (37 տարեկան), Ռիվոժիդին Իսմոնովի (51 տարեկան), Շոխինջոն Սաֆոլզոդայի (21 տարեկան) և Ռուստամ Նազարովի (29 տարեկան) մասին է։ Տեղեկությունը պաշտոնական հաստատում դեռ չի ստացել։
Baza-ն բացահայտել է Մոսկվայում ահաբեկչության մեջ կասկածվողների ինքնությունը․ ոչ պաշտոնական