Հետևեք մեզ։

Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին․ Գագիկ Ծառուկյան

11:20, 23 մարտ 2024
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած  ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ․

«Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին:
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Աստված պահապա՛ն բոլորին․․․»։