Հետևեք մեզ։

Աբովյան քաղաքի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

11:43, 23 մարտ 2024
Աբովյան քաղաքի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Մարտի 23-ին, ժամը 08։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շոգեբաղնիքում․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:10-ին, մարվել՝ 10:06-ին: Այրվել են փայտե կառուցատարրեր (մոտ 40 քմ)։