ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստասերներ։
Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան առաջին անգամ է ներկայացվում իտալերեն բնօրինակով։ Ներկայացումն իրականացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների, երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ։
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է (Իտալիա), բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա):