Ամերիկացի գործարար, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է ջնջել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառումը սոցցանցում` օգտատերերից մեկի ահազանգից հետո։
Twitter-ի օգտատերերից մեկը ուշադրություն է հրավիրել շաբաթ օրը Մեդվեդևի արած գրառման վրա, որտեղ բացատրվում է, թե ինչու ոչ մեկին պետք չէ Ուկրաինան։ «Բոլոր նորությունները որոշակի չափով քարոզչություն են: Թող մարդիկ ինքնուրույն որոշումներ կայացնեն»,- ասել է Մասկը՝ ի պատասխան Մեդվեդևի հաշվին քայլեր ձեռնարկելու կոչին:
«Այս հարթակը ոչ գովազդելու, ոչ էլ կսահմանափակի նրանց (Ռուսաստանի իշխանությունների) հաշիվները, բայց մենք արագ կդադարեցնենք խաբելու փորձերը»,- ավելի ուշ գրել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան մոլորակի վրա ոչ մեկին պետք չէ և, հետևաբար, այն գոյություն չի ունենա։
Նա գրել էր. «Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան․ որովհետև դա ոչ մեկին պետք չէ»։