Հետևեք մեզ։

«Կրոկուս»-ում ահաբեկչության կասկածյալներից չորսը ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ

13:18, 23 մարտ 2024
«Կրոկուս»-ում ահաբեկչության կասկածյալներից չորսը ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Ուկրաինայի հետ սահմանամերձ Բրյանսկի շրջանում ձերբակալել են մերձմոսկովյան  «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալներին։

Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։


ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մերձմոսկովյան Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ներգրավված 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ ահաբեկչության 4 անմիջական կատարողի։
«Բրյանսկի շրջանի հատուկ ծառայությունները, Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, ձերբակալել են չորս կասկածյալների, ովքեր ահաբեկչություն են իրականացրել Crocus City Hall համերգասրահում»,- ասվում է հաղորդագրության մեջ։