Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X սոցիալական ցանցում գրել է, որ Գերմանիան դատապարտում է մերձմոսկովյան Կրոկուսում նախատեսված համերգի անմեղ հանդիսատեսի դեմ իրականացված ահաբեկչությունը։ «Մենք դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը անմեղ համերգի մասնակիցների դեմ: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների և բոլոր տուժածների հետ են»,- գրել է նա:
ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 93 մարդ, վարչությունում նշել են, որ այս թիվը կավելանա։