Հետևեք մեզ։

Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից․ Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ՄԻՊ-ին

14:11, 23 մարտ 2024
Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից․ Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ.

«Հարգելի Տատյանա Նիկոլայի,

Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ:

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։