Տաքսին նախագահից. Վահագն Խաչատուրյանն օգնել է երկու օտարերկրյա կանանց գտնել հրավիրված մեքենան։
«SputnikԱրմենիա»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես երկու կին մոտեցել են ՀՀ նախագահին, ով քայլում էր փողոցով՝ անվտանգության ուղեկցությամբ, և խնդրել զրուցել տաքսու վարորդի հետ և բացատրել, թե որտեղ են գտնվում իրենք։
Խաչատուրյանը նրանցից մեկից վերցրել է հեռախոսը՝ վարորդի հետ խոսելու համար։ Նա դժգոհել է, որ չի կարող մեքենան վարել, քանի որ ոստիկանները փակել են ինչ-որ պաշտոնյայի ճանապարհը, որն, ըստ տաքսու վարորդի՝ ԱԺ նախագահն է։ «Այո, ոչ թե ԱԺ նախագահն է, այլ Հանրապետության նախագահը, ես հենց հիմա խոսում եմ ձեզ հետ»,- ասել է Խաչատուրյանը։
Տեսանյութն՝ այստեղ։