Հետևեք մեզ։

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՀՀ ՊՆ ծառայողների «Opel»-ները․ կան վիրավորներ․ shamshyan.com

15:13, 23 մարտ 2024
«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՀՀ ՊՆ ծառայողների «Opel»-ները․ կան վիրավորներ․ shamshyan.com

Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08։00-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մելիք Ն․-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Արման Ի․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մելիք Ն․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Շ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։