ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին և տուժածներին, հայտարարել է դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը X սոցիալական ցանցում։
«Մենք, անշուշտ, դատապարտում ենք Մոսկվայի համերգի հանդիսատեսի վրա հարձակումը: Ոչինչ չի կարող արդարացնել նման նողկալի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- գրել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ն դատապարտել է Ռուսաստանում տեղի ունեցածը
15:40, 23 մարտ 2024