Հետևեք մեզ։

Մոսկվան սգում է այսօր, խստորեն դատապարտում եմ կատարվածը․ Իվետա Տոնոյան (լուսանկարներ)

15:47, 23 մարտ 2024
Մոսկվան սգում է այսօր, խստորեն դատապարտում եմ կատարվածը․ Իվետա Տոնոյան (լուսանկարներ)
Ահաբեկչությունը, որից որևէ երկիր ապահովագրված չէ, մեր մոլորակում գոյություն ունեցող ամենասարսափելի երևույթներից է: Այս մասին գրել ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը․
«Երեկվանից սարսափով եմ հետևում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությանը, որն արդեն ավելի քան 100 անմեղ մարդու, այդ թվում նաև երեխաների կյանք է խլել: Սարսափելի է, որ Մոսկվայի այն փողոցներով, որով քայլել ես ընդամենը օրեր առաջ` երեկ խուճապահար մարդիկ էին փախչում ահաբեկիչների կրակահերթերից: Մոսկվան սգում է այսօր: Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Մարդկությունը պետք է ձերբազատվի դաժանությունից, աշխարհին բարությունն է պակասում»: