Հետևեք մեզ։

Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Ծաղկազարդը. մանուկների օրհնության կարգ կկատարվի

16:13, 23 մարտ 2024
Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Ծաղկազարդը. մանուկների օրհնության կարգ կկատարվի

Այս կիրակի Ծաղկազարդն է։ Այդ առիթով առավոտյան բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը՝ նաև ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն, և հաղորդություն կտրվի: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի: