Հետևեք մեզ։

Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը. Միրզոյան

16:44, 23 մարտ 2024
Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը. Միրզոյան

Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում մեզ համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։ Այս մոտեցումը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին, և միջազգային հանրության, մեր գործընկերների կողմից դրան աջակցությունը չափազանց կարևոր է։ 

 

Եվ այս կարևորությունն ընդգծվում է հատկապես ներկայիս պայմաններում, երբ ձևավորված միջազգային իրավակարգը շատերի կարծիքով չի գործում, ուստի միջազգային հարաբերությունների հիմքում դրված՝ իմ կողմից նշված առանցքային սկզբունքների, միջազգային իրավունքի պաշտպանությունը կարող է ձևավորել անհրաժեշտ միջավայրը, որի կարիքը մեր տարածաշրջանում մեծապես զգացվում է», -փոխանցում է ՀՀ ԱԳ նախարարությունը։